Սիգի որսը կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո. ՇՄՆ խոսնակ

Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը։

«Լրատվադաշտի մեր գործընկերները հրապարակումներ են տարածում՝ դրանցով իսկ թյուրընկալումներ առաջացնելով քաղաքացիների մոտ։

Հարգելի՛ գործընկերներ, սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել Է նախորդ բոլոր տարիներին։

Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»,-գրել է նախարարության խոսնակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print