Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Վայքի, Սիսիսանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնացքներում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: