Գալուզինն ու Թուրքիայի դեսպանը հանդիպել են

Քննարկել են կայունությունը Հարավային Կովկասում

Հունվարի 22-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Յ. Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Բիլգիչին:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ մտքեր են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Վերահաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ առաջին հերթին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման։ Կողմերն արձանագրել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print