Արսեն Ջուլֆալակյանը մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թվականի հուլիսին։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը, գրել է sport.news.am-ը՝ հղում անելով insidethegames.biz-ին։ Փարիզում տեղի ունեցած Grand Prix de France Henri Deglane 2024 մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է Արգենտինան եւ նվաճել է արծաթե մեդալ։
36-ամյա Արսեն Ջուլֆալակյանը կկարողանա 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե կմասնակցի փետրվարի 28-ից մարտի 1-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվելիք Պանամերիկյան վարկանիշային մրցաշարին։
Արսեն Ջուլֆալակյանը մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թվականի հուլիսին։