Փրկարարները հայտնաբերել են Falcon 10 ինքնաթիռը, որը կործանվել է Աֆղանստանում, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Ըստ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատան տվյալների՝ տեղի ցամաքային որոնողափրկարարական ծառայությունը հայտնաբերել է Falcon 10 ինքնաթիռը»,- ասվում է Telegram ալիքի հրապարակման մեջ։
Ավիավթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը ողջ են մնացել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։
«Աֆղանստանի հյուսիսում ավիավթարի հետևանքով երկու ուղևոր մահացել է, չորսը ողջ են մնացել», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նահանգային պաշտոնյաներին:
Ինչպես հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, Աֆղանստանում անհետացած Falcon ինքնաթիռը գրանցված է եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում, նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։ Falcon 10-ը շտապօգնության չարտերային չվերթ է իրականացրել Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ – Ժուկովսկի երթուղով: Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը կապի մեջ է Աֆղանստանի և Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ՝ անհետացած ինքնաթիռի հետ կապված, և օդանավի որոնման աշխատանքները շարունակվում են։