Լավրովը և Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ:

Բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցկացվող միջոցառումների շրջանակում, հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքը։

«Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սև ծովի գոտում, ինչպես նաև Անդրկովկասում իրավիճակի հետ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print