Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդ տեղում է։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Armenia լրատվական կայքը։
Հայաստանի կանանց հավաքականի անդամներից ՖԻԴԵ-ի աղյուսակում ընդգրկվել են նաև Էլինա Դանիելյանը՝ զբաղեցնելով 35-րդ, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 72-րդ հորիզոնականները ։
Տղամարդկանց հավաքականից Գաբրիել Սարգսյանը 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը: