Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների վրա

Հանձնակատարը զեկույցը կազմելուց առաջ` անցյալ տարվա հոկտեմբերին, այցելել է Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը` Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղ բնանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Տեղեկությունը հրապարակված է խորհրդարանական վեհաժողովի կայքում։

Հանձնակատարը զեկույցը կազմելուց առաջ` անցյալ տարվա հոկտեմբերին, այցելել է Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ։ Նա իր զեկույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է մարդու իրավունքների խիստ երաշխիքներ սահմանել հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին` Միյատովիչը նաև կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքները զարգացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print