Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրները պետք է ամբողջությամբ անցնեն առևտրային հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նրա խոսքով՝ տնտեսական ոլորտում միավորման մասնակիցները ստիպված են հաղթահարել այն «անօրինական պատժամիջոցների դիմադրությունը, որոնք որոշ երկրների դեմ են սահմանվել, և այն ճնշումը, որը կատարվում է ԱՊՀ բոլոր մասնակիցների վրա», – հավելել է Պանկինը։