Ինչպես տեղեկացրել է European Aluminium արդյունաբերական ասոցիացիան, նախորդ պատժամիջոցները սահմանափակել էին ռուսական ալյումինի ներմուծումն ընդամենը 15 տոկոսով։
Ռուսական ալյումինի արտադրանքը կարող է ընդգրկվել ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ ցուցակում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ԵՄ-ն այդ կերպ մտադիր է պատժամիջոցներ մտցնել ռուսական էներգետիկայի դեմ. էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է ալյումինի հալեցման արտադրական ծախսերի 40 տոկոսը։
Ինչպես տեղեկացրել է European Aluminium արդյունաբերական ասոցիացիան, նախորդ պատժամիջոցները սահմանափակել էին ռուսական ալյումինի ներմուծումն ընդամենը 15 տոկոսով։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ ԵՄ երկրները շուտով կսկսեն քննարկել «լրացուցիչ գործոնները, որոնք արդյունքում կվերաճեն ՌԴ-ից այդ մետաղի ներկրման լիակատար արգելքի առաջարկի», տեղեկացրել է պարբերականը։
Մինչ այդ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով աղբյուրին, տեղեկացրել էր, որ Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի քննարկումը։ Գործակալության տեղեկացմամբ՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում են ընդունել փետրվարի 24-ին, քննարկվել են հունվարի 17-ին, միության երկրների դեսպանների հանդիպման ժամանակ։ Խոսքը վերաբերել է պատժացուցակների ընդլայնմանը, լրացուցիչ առեւտրային սահմանափակումներին, ինչպես նաեւ դրանց շրջանցման դեմ պայքարի միջոցներին։
Հետագայում ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մտցնել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսելու երկրորդ տարելիցի օրը։