Նա ընդգծեց, որ այդ նույն տարածքների ականապատումը հաճախ սկսվել է հենց Ադրբեջանի կողմից 90-ականների սկզբին։
Բաքուն օրերս կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։
Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը արդեն երկու անգամ Ադրբեջանին հանձնել է ականապատ դաշտերի քարտեզները, որից հետո ադրբեջանական կողմը դժգոհել է, որ դրանք ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։
Նա ընդգծեց, որ այդ նույն տարածքների ականապատումը հաճախ սկսվել է հենց Ադրբեջանի կողմից 90-ականների սկզբին, այնուամենայնիվ ասաց, որ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։
«Չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում, վստահության ամրապնդման քայլերի դեպքում կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն, չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։
Թեև այս անգամ այդ գործողությունը պետք է արվի միջազգային գործընկերների կողմից», – հավելեց նա։