Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ազգային ավիաընկերության տոմսերի վաճառքը դադարեցված է։
Հայաստանի ազգային «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը ավիատոմսերի վաճառքի վերսկսման առնչությամբ աշխատանքներ է իրականացնում։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ֊ի հանրային կապերի բաժնից։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ազգային ավիաընկերության տոմսերի վաճառքը դադարեցված է։ Mediahub լրատվականի տվյալներով` ընկերությանը պատկանող 2 օդանավից մեկը 2023 թվականի նոյեմբերին դուրս էր բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից և տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ` Հնդկաստան։ Այժմ էլ մյուս օդանավն են պատրաստվում տեղափոխել Շարժա։
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ «Ֆլայ Արնա» Հայաստանի ազգային ավիաընկերության կողմից ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Մանրամասների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– ասված է պատասխանում: