Տարածքը սահմանազատվել է, որպեսզի հնարավոր լինի դարձի բերել վագոնը։
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը սահմանազատվել է, որպեսզի հնարավոր լինի դարձի բերել վագոնը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այն բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։