Դադարացենել բանակին աջակցելու նպատակով կազմակերպվող դրամահավաքներն ու պարագաների հավաքագրումը․ ՊՆ

ՀՀ ՊՆ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրվելու՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները: Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին»,-նշվել է նախարարության հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print