Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» (բուք է) և դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիքի մարզի Սյունիք գյուղից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» (բուք է) և դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիքի մարզի Սյունիք գյուղից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ-ին բուք է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print