Լրատվամիջոցների դեմ դատական գործերի թիվն աճել է․ «Ժողովուրդ»

Նախորդ տարի դատական հայցերից 34-ը վերաբերում են հենց այս հոդվածին, մյուս երկուսը տնտեսական կամ այլ վեճերի հիմքով են։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացրել՝ վերջին տարիներին ինչպես է փոփոխվել լրատվամիջոցների և լրագրողների դեմ կամ մասնակցությամբ դատական գործերի քանակը։

2023 թ.-ին Հայաստանում ընդդեմ լրատվամիջոցի և լրագրողների դատական գործերը կազմել են 36-ը՝ 2022 թվականի համեմատ աճելով 4 դատական գործով։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին և զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։

Նախորդ տարի դատական հայցերից 34-ը վերաբերում են հենց այս հոդվածին, մյուս երկուսը տնտեսական կամ այլ վեճերի հիմքով են։

2019 թվականին դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 94 հայց, 2020-ին՝ 82։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ՝ 2013 և 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print