Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հունվարի 18-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է մարիխուանա։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը և Օշական գյուղի 29-ամյա մի բնակիչ Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին։
Խուզարկությամբ 24-ամյա ոսկեվազցու մոտ հայտնաբերվել են 27 գրամ մարիխուանայով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 24-ամյա երիտասարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: