Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ավարտից հետո պարտված թիմի երկրպագուները մարզադաշտում անկարգություններ են հրահրել՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը։ Անկարգությունների հետևանքով մահացել է առնվազն 129, իսկ վիրավորում ստացել 180 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Reuters կայքը։
Իրավիճակը հանդարտեցնելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որի հետևանքով խուճապ է սկսվել։ Կան տեղեկություններ, որ արցունքաբեր գազից ոմանք շնչահեղձ են եղել։
Մահացածների թվում կա նաև 5 տարեկան երեխա: