Բայդենը և Թրամփը վճռական հաղթանակ են տոնել Նյու Հեմփշիրի փրայմերիզներում

Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հաղթել են ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում կայացած Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը։

Գործակալության վերլուծաբանները հանրապետականների փրայմերիզում նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի էին համարել առաջին տեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:

Նյու Հեմփշիրում Թրամփը հավաքել 54,0 %։ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար նա ունի միայն մեկ մրցակից՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին։ Ամերիկյան այս նահանգում Հեյլիի օգտին քվեարկել է հանրապետականների 44,5%-ը։

Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ժամանակ էլ Ջո Բայենը ստացել է դեմոկրատների մոտ 70 %-ի աջակցությունը։ Կոնգրեսական Դին Ֆիլիփսն էլ հավաքել է ձայների 20,9%-ը, իսկ գրող Մարիանա Ուիլյամսոնը՝ 4,3 %։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print