ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 000 երեխա դպրոց է հաճախում

ՀՀ ԿԳՄՍՆ բաժնի պետը նշեց, որ այդ երեխաներին աջակցություն է ցուցաբերվել ոչ միայն հոգեբանական, այլ նաև կրթական ծառայությունների առումով։

Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 000 սովորող ընդգրկված է հանրակրթական ուսհաստատություններում. Կրթության միջազգային օրը հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

«Սոցիալականացման և լավ միջավայր ստեղծելու համար փորձեցինք բաշխվածությունը ապահովել հնարավորինս համաչափ, այս պահին սովորողները բախշված են ամբողջ մարզերում և Երևանում։ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների ընդգրկումն ապահովելու համար սկզբնական փուլում հանձնարարվեց հանրակրթական հաստատություններում ապահովել ներգրավվածությունը, անկախ անհրաժետ փաստաթղթերի առկայությունից, որից հետո տեղի ոնեցավ նրանց կարիքի գնահատումը»,-ասաց նա։

ՀՀ ԿԳՄՍՆ բաժնի պետը նշեց, որ այդ երեխաներին աջակցություն է ցուցաբերվել ոչ միայն հոգեբանական, այլ նաև կրթական ծառայությունների առումով, հատկապես ավարտական դասարաններում գտնվող սովորողներին, քանի որ մասնագիտական կողմնորոշման առումով կարևոր է հասկանալ նրանց կարիքները։

Չեն թույլատրել սովորողների ծնողներից գանձել գրքերի համար գումարները, պետությունը վերցրել է իր վրա։

Ստալ Սարդարյանը նշեց, որ նաև պետությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիր է ներկայացրել և հնարավորություն տվել նրանց գործուղվել մարզեր։ Ծրագրով Արցախի ուսուցիչները մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար են ստացել, նաև սահմանամերձ որոշ հաստատությունների համար տրամադրվել է 50 000 դրամ ամսական լրավճար։

«Գործուղված ուսուցիչների դիմումների թիվը 300 է, 250-ը աշխատում է ուսումնական հաստատություններում»,-ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print