Առաջիկա օրերին՝ առատ ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Հունվարի 24-ի ցերեկը, տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում են նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասում է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։

Հունվարի  27-ին հանրապետության ողջ տարածքում, 25-ի գիշերը, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում են նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ /վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print