Artsakhpress.am-ը տեղեկացնում է, որ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, դրանց հետևանքով առաջացած անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։
Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի նիստ։