Հիշեցնենք՝ այսօր Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Հիշեցնենք՝ այսօր Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Լոռու մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք: