Պետերբուրգի նավահանգստում գտել են եւս մեկ տոննա կոկաին

Դրանք գտել են բեռնարկղում, որն ուղարկվել էր Նիկարագուայից։

Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) աշխատակիցները գտել են ավելի քան 1 200 կիլոգրամ կոկաին։ Այս մասին տեղեկացրել է  ԴՄԾ մամուլի ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ կոկաինի այդ խմբաքանակի արժեքը սեւ շուկայում գերազանցում է 13 մլրդ ռուբլին։

Կոկաինը, ինչպես նշել է ԴՄԾ-ն, գտել են սուրճի պարկերի մեջ բեռնարկղում, որը ողարկվել է բելգիական Անտվերպեն քաղաքից։ Հարուցվել է քրեական գործ առանձնակի չափերի թմրանյութի մաքսանենգության մասին (ՌԴ Քր.օր. 229.1 հոդված, 4-րդ մաս, «բ» կետ)։

Հունվարի 10-ին ԴՄԾ-ն տեղեկացրել էր, որ Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում գտել են հազար տուփ կոկաին՝ ավելի քան մեկ տոննա ընդհանուր քաշով։ Դրանք գտել են բեռնարկղում, որն ուղարկվել էր Նիկարագուայից։ Խմբաքանակի մի մասը նշվել է որպես «BBB», իսկ մյուսի վրա եղել է «Dior» մակագրությունը։ ԴՄԾ-ում հայտնել են, որ առգրավված խմբաքանակի արժեքը սեւ շուկայում գնահատվում է 11 մլրդ ռուբլի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print