Սպասարկող կազմակերպությունը բքի պայմաններում անում է հնարավորը ճանապարհը մաքրելու ուղղությամբ
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածն առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չերթեւեկել տվյալ ուղղությամբ։ Սպասարկող կազմակերպությունը բքի պայմաններում անում է հնարավորը ճանապարհը մաքրելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։