Ադրբեջանը դեմ է իր պատվիրակության լիազորությունների սահմանափակման գործընթացին
Ադրբեջանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարություն է տարածել՝ նշելով որ առժամանակ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դեմ է իր պատվիրակության լիազորությունների սահմանափակման գործընթացին և դա համարում «լուրջ հարված Եվրոպայի խորհրդի հեղինակությանն ու անաչառությանը»։
Ըստ Ադրբեջանի պատվիրակության՝ «ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում առժամանակ դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցում»:
Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։