Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը երեքշաբթի երեկոյան Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկերոջ հրավերով։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, գրում է Irna գործակալությունը։
Ալի Աքբար Ահմադիանը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով մեկնել է Մոսկվա՝ երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով։
Նշվում է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպումից բացի՝ իրանցի պաշտոնյան հանդիպելու է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման և միջազգային համագործակցության հարցեր։
ՏԱՍՍ-ն իր հերթին հայտնում է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոյալ Պատրուշևը Մոսկվայում բանակցություններ է անցկացնում իրանցի գործընկերոջ հետ։
«Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի միջև բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։