Նրանք հրկիզել են խոտի դեզերն ու անվադողերի մի հսկա կույտ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը նոր մակարդակի են հասել. ֆերմերները խոշոր խարույկ են վառել Աժեն պրեֆեկտուրայի մոտ:
Ֆրանսիացի ֆերմերները բողոքում են սուբսիդիաների վերացման, ինչպես նաև երկիրը ուկրաինական էժանագին գյուղմթերքներով ողողելու դեմ: Նրանք հրկիզել են խոտի դեզերն ու անվադողերի մի հսկա կույտ։ Կրակի բարձրությունը հասել է մի քանի մետրի, իսկ հեռվից տեսանելի է եղել սեւ ծխի սյունը։
Իսկ ֆերմերներից ոմանք էլ գոմաղբի են լցրել տեղի վարչական շենքի դարպասներին։