Չորեքշաբթի այդ պայմանագրերը բարձրացել են 0,49 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 80,04 դոլար։
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է՝ շարունակելով մեկ օր առաջ սկսված աճը ԱՄՆ-ում նավթի պաշարների կտրուկ անկման մասին տվյալների ֆոնին։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 80,27 դոլար, ինչը 23 սենթով (0,29 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը բարձրացել են 0,49 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 80,04 դոլար։
WTI-ի մարտյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում ավելացել են 0,31 դոլարով (0,41 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 75,40 դոլար։ Նախօրեին WTI-ը թանկացել էր 0,72 դոլարով (1 տոկոս)՝ մեկ բարելը 75,09 դոլար։