Լարսում բեռնատարները կարող են սպասել 1-2 օր, բայց ձմեռվա համար անցանելիությունը նորմալ մակարդակի վրա է. Քերոբյան

Բնականաբար, 1-2 օր սպասելը խնդիրներ առաջացնում է

Լարսում այս պահին գլոբալ խնդիր չկա, բեռնատարները կարող են սպասել 1-2 օր, սակայն ձմեռվա համար անցանելիությունը գտնվում է նորմալ մակարդակի վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բնականաբար, 1-2 օր սպասելը խնդիրներ առաջացնում է, լավ կլիներ, որ սահուն անցնեին, բայց համեմատած մյուս տարիների հետ, երբ 10-20 օրով,  երբեմն 30 օրով Լարսը փակ է եղել, այս պահին այդպիսի խնդիր չունենք»,-ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print