Թուրքիան դեռ 2021 թվականի հոկտեմբերին էր դիմել 20 միլիարդ դոլար արժողությամբ Lockheed Martin F-16 կործանիչների և իր ռազմական ինքնաթիռների համար մոտ 80 արդիականացման սարաքավորումներ գնելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի առանցքային կոմիտեների ղեկավարներին՝ տեղեկացնելով, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացումից հետո մտադիր է սկսել Թուրքիային Lockheed Martin F-16 ինքնաթիռների վաճառքի պաշտոնական ծանուցման գործընթացը։
Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանրապետական և դեմոկրատ անդամներին ուղղված նամակում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «առանց հապաղելու» հաստատել վաճառքը: Reuters-ը, մեջբերեկելով նամակին ծանոթ չորս աղբյուրների խոսքերը, հայտնում է, որ չորեքշաբթի ավելի վաղ Սպիտակ տունը նամակ էր ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով հաստատել Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 ինքնաթիռների և արդիականացման սարքավորումների վաճառքը:
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը՝ 20 ամիս ուշացումից հետո լուծելով արևմտյան ռազմական դաշինքի ընդլայնման հիմնական խոչընդոտը։ Աղբյուրները նշում են, որ նամակն ուղարկվել է չորեքշաբթի, և որ Բայդենի վարչակազմը դեռ պաշտոնապես չի ծանուցել Կոնգրեսին վաճառքի պլանների մասին:
Թուրքիան դեռ 2021 թվականի հոկտեմբերին էր դիմել 20 միլիարդ դոլար արժողությամբ Lockheed Martin F-16 կործանիչների և իր ռազմական ինքնաթիռների համար մոտ 80 արդիականացման սարաքավորումներ գնելու համար։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատ Քրիս Վան Հոլենը որոշ կասկածներ ունի արագ հաստատման հարցում։ Նա ասել է, որ օրենսդիրները նախ Բայդենի վարչակազմի և Թուրքիայի երաշխիքների կարիքն ունեն:
«Նախագահ Էրդողանի պաշտոնավարման զգալի ժամանակահատվածում Թուրքիան եղել է ՆԱՏՕ-ի անհավատարիմ դաշնակից», — ասել է Վան Հոլենը:
«Այսպիսով, ես դեռ հարցեր ունեմ Էրդողանի՝ սիրիացի քուրդ մեր դաշնակիցների դեմ շարունակվող հարձակումների, Արևելյան Միջերկրական ծովում նրա ագրեսիվ գործողությունների և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելու հարցում նրա դերի վերաբերյալ», — Reuters-ին ասել է Վան Հոլենը: