Իրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբ

Ստեփանավանի լեռնանցքը, Սիսիանի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Հունվարի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Նորովան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը, Սիսիանի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Նաիրիի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Տաշիրի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print