Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից և ԵԽԽՎ-ից դուրս գալու հարցը

Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։

Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։

ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Ադրբեջանի մասնակցության վերջ Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։

Ադրբեջանն առժամանակ դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

APA-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս «անարդար և կողմնակալ» (չակերտները՝ խմբ․) վերաբերմունքի հետ, և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print