Սնանկության դատարանի դատավոր, կաշառք ստանալու գործով դեկտեմբերի վերջերին կալանավորված Տիգրան Փոլադյանն ու ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, մեր տեղեկություններով, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն խցում են նստած:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այս տարվա հունվարի 14-ին` խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Թեեւ նրա փաստաբանն օրերս մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչ դաժան ծեծի է ենթարկվել գեներալը եւ ինչպես է ստիպված եղել ինքնապաշտպանվել: Իսկ դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ից, նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նրան պաշտպանող փաստաբանական խումբը, որտեղ հիմնականում նրա համակուրսեցիներն են, չգիտես ինչու, խուսափում է հարցազրույցներ տալուց եւ այս գործի մանրամասների մասին խոսելուց: