Հայտնաբերվել է Գուստավ Կլիմտի շուրջ 100 տարի կորած համարվող կտավը

Իմ Կինսկի աճուրդի տունը նկարի արժեքը գնահատում է ավելի քան 54 միլիոն դոլար:

Վիեննայում հայտնաբերվել է ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի կտավը, որը շուրջ 100 տարի կորած էր համարվում, հայտնում է BBC-ն։

«Ֆրաուլեյն Լիզերի դիմանկարը» ժամանակին պատկանել է Ավստրիայի հրեական ընտանիքի և վերջին անգամ հանրությանը ներկայացվել է 1925 թվականին:Դրանից հետո նրա ճակատագիրը պարզ չէր, սակայն ներկայիս տերերի ընտանիքը նկարն ունեցել է 1960-ականներից:Իմ Կինսկի աճուրդի տունը նկարի արժեքը գնահատում է ավելի քան 54 միլիոն դոլար:Նկարի հայտնաբերումը «սենսացիա» է համարվում:«Նման հազվադեպ, գեղարվեստական նշանակության և արժեք ունեցող նկարը տասնամյակներ շարունակ հասանելի չէր Կենտրոնական Եվրոպայի արվեստի շուկայում», — ասվում է Իմ Կինսկու հայտարարության մեջ:Դիմանկարն այժմ աճուրդի կհանվի ապրիլի 24-ին սեփականատերերի և Լիզեր ընտանիքի իրավահաջորդների անունից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print