Խցանում է առաջացել Սպիտակից դեպի Վանաձոր ճանապարհին՝ մոտ 3 կմ, իսկ Վանաձորից Ստեփանավան ճանապարհին՝ 2,5 կմ։
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակից դեպի Վանաձոր և դեպի Ստեփանավան ավտոճանապարհին մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խցանումը ձգվում է Սպիտակից դեպի Վանաձոր՝ մոտ 3 կմ, Վանաձորից Ստեփանավան էլ՝ 2,5 կմ:
Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները արդեն հեռախոսակապով փորձում են հայտնաբերել ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին։