Առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print