Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայրի խաչմերուկից Հարժիսի խաչմերուկ (միակողմանի) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող (բուք է) ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան և Սյունիք գյուղից մինչև Հարժիսի խաչմերուկ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Ամասիա-Բերդաշեն, Գոգավան-Ստեփանավան, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապան-Սիսիան, Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։