Վերջերս Բարձրագույն դատական խորհրդի՝ հանրապետությունում թվով 9 դատական նստավայր փակելու վերաբերյալ որոշումը լայն քննարկումների առիթ տվեց։ Հատկապես շատ խոսվեց Մեղրու դատարանի փակման մասին։ Դատական դեպարտամենտը որոշման հիմքում դնում է պետական միջոցների խնայողությունը։ Բնակիչները, մինչդեռ, կարծում են, որ սա հատկապես սոցիալապես անապահով խավի համար նոր ծախսեր է կառաջացնի։
