Այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հունվարի 23-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի կարևոր դրույթները։
- Ռուսաստանը և՛ մնում է Երևանի գործընկերը, և՛ վճռական ներդրում է ունենում ռազմական գործողությունների դադարեցման համար, և՛ ներդրում է ունենում՝ կանխելու ավելի ծանր վիճակը, կարելի է նույնիսկ ասել՝ Հայաստանի պարտությունը։
- ՌԴ–ն պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։
- Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին:
- Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը:
- Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունը և տոնը չեն կարող ափսոսանք չառաջացնել։
- Փորձ է արվում պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Դրանք պաշտոնական Երևանի սխալներն են և՛ մեզ հետ, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։