Ադրբեջանի զորամասերից մեկում սպան սպանել է մեկ այլ սպայի։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի զինդատախազությանը։
Հաղորդվում է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 120․1 հոդվածով (դիտավորյալ սպանություն)։ Դեպքի վայրն ու դինն արդեն զննության են ենթարկվել, վկաները՝ հարցաքննվել։
Նախնական տվյալներով՝ սպա Ամիլ Աբդուլաևի և մեկ այլ սպայի՝ Նիզամի Աբդուլաևի միջև վիճաբանություն է ծագել, որն ավարտվել է առաջինի սպանությամբ։ Նիզամի Աբդուլաևը սպանության կասկածանքով ձերբակալվել է։