Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայում նոր օբյեկտի գնման պայմանագրերը հաստատում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ավիաբազայում տեղակայել միջուկային մարտագլխիկներ, որոնց հզորությունը երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է 16 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքի մեծացում նկատելով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:
Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայում նոր օբյեկտի գնման պայմանագրերը հաստատում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ավիաբազայում տեղակայել միջուկային մարտագլխիկներ, որոնց հզորությունը երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը:
ԱՄՆ-ն միջուկային հրթիռները Մեծ Բրիտանիայից դուրս է բերել 2008 թվականին ՝ համարելով, որ Մոսկվայի կողմից սառը պատերազմի սպառնալիքը նվազել է: