Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը ևս չորս ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։

Վարդանյանն անցած տարվա սեպտեմբերին Արցախից հեռանալու փորձի  ժամանակ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից՝ մեղադրվելով ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print