Գործակալության տվյալներով՝ հարձակումը առաջ կբերի Վաշինգտոնի ավելի վճռական արձագանքը, որը մասշտաբներով կգերազանցի Գազայի հատվածում հակամարտությունն սկսվելուց հետո նրա ձեռնարկած արձագանքը։
Մերձավոր Արեւելքում ռազմակայանի դեմ գրոհի արձագանքման տարբերակների թվում ԱՄՆ-ն չի բացառում Իրանի դեմ գաղտնի գործողության իրականացման հնարավորությունը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ հարձակումը առաջ կբերի Վաշինգտոնի ավելի վճռական արձագանքը, որը մասշտաբներով կգերազանցի Գազայի հատվածում հակամարտությունն սկսվելուց հետո նրա ձեռնարկած արձագանքը։
Հնարավոր գործողությունների թվում գործակալությունը նշել է գաղտնի գործողությունը, որի ընթացքում ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Ընդ որում՝ գործողությանն իր մասնակցության մասին Վաշինգտոնը չի հայտարարի։ ԱՄՆ-ն կարող է նաեւ ուղիղ գրոհներ կազմակերպել իրանցի պաշտոնյաների դեմ։
Անկախ այն բանից, թե ինչ կձեռնարկի Վաշինգտոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ընդունի ամենակարեւոր որոշումներից մեկն իր պաշտոնում։ Գործակալությունը կարծում է, որ դա կարող է հանգեցնել ուղիղ առճակատման Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ։