Հայաստանն անկեղծորեն շարունակում է հետաքրքրված լինել հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ կազմավորման 32-ամյակին նվիրված ելույթին․
«Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները՝ երաշխիքների, սպառազինությունների վերահսկման ու չհարձակման վերաբերյալ, քաղաքական հայտարարություններ են, որոնց համապատասխան քաղաքական անդրադարձ չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե լինեն համապատասխան ազդակներ, քննարկումները կտեղափոխվեն այլ փուլ․ «Մենք անկեղծորեն շարունակում ենք հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակն ու սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը մի քանի շաբաթից կլինի»։