Ադրբեջանցի բնապահպանները շնորհակալություն են հայտնել հայաստանցի ակտիվիստներին

Ընդգծելով հայաստանյան հասարական մի շարք կազմակերպությունների եւ էկոակտիվիստների տեսակետը, ադրբեջանական կոալիցիան նշում է, որ Հայաստանի կառավարությունը եւ «Լիդիան Արմենիան» հաշվի չեն առել  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները:

Ադրբեջանում գործող “Environmental Protection First” կոալիցիան դիմել է Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով պայմաններ ստեղծել, որպեսզի Ադրբեջանի եւ այլ երկրների  էկոլոգիայի եւ առողջապահության ոլորտների ՀԿ-ները մոնիտորինգ իրականացնեն Ամուլսարում,  հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ ասվում է, որ, որ “Environmental Protection first” կոալիցիան սատարում  է Հայաստանում հասարակական ավելի քան 100 կազմակերպությունների եւ բնապահպան ակտիվիստների այն տեսակետը, որ Ամուլսարի հանքի շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար: Ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնել Հայաստանի բնապահանական կազմակերպություններին եւ էկոակտիվիստներին՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության առաջնային» կոալիցիային  աջակցելու համար:

«Այս համերաշխության արդյունքում վերջերս դադարեցվեց Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը»,-ասված է հայտարարությունում:

Ընդգծելով հայաստանյան հասարական մի շարք կազմակերպությունների եւ էկոակտիվիստների տեսակետը, ադրբեջանական կոալիցիան նշում է, որ Հայաստանի կառավարությունը եւ «Լիդիան Արմենիան» հաշվի չեն առել  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները:

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի եւ նրա բնակչության համար: Թունավոր նյութերը լուրջ վտանգ են ներկայացնում Կասպից ծովի ավազանի համար: Արփա եւ Որոտան գետերը թափվում են Արաքս, իսկ այնտեղից էլ՝  Կասպից ծով։ Այսպիսով, այս ոլորտի զարգացման արդյունքում լուրջ վնաս է հասցվում էկոլոգիային ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իրանի, ինչպես նաեւ  այլ երկրների համար»,-ասված է հայտարարությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print