Կարևոր է, որ Կոնգրեսը հավանություն տա նախագահի ներկայացրած լրացուցիչ ֆինանսավորման հարցմանը․ Բլինքեն

Առանց այդ դիմումի մենք մեր բոլոր հակառակորդներին հզոր սխալ ազդանշան կտանք, որ մենք լուրջ չենք տրամադրված ազատության, ժողովրդավարության պաշտպանության հարցում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ առանց Կոնգրեսի կողմից Կիևին լրացուցիչ օգնության հաստատման, Ուկրաինայի բոլոր հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Արևմուտքի աջակցությամբ, կվտանգվեն: Նման պնդմամբ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել երկուշաբթի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ուկրաինայի հաջողության և Ռուսաստանի ռազմավարական պարտության հետագա ապահովման համար կենսականորեն կարևոր է, որ Կոնգրեսը հավանություն տա նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված լրացուցիչ ֆինանսավորման հարցմանը։ Պարզ ասած, առանց լրացուցիչ ֆինանսավորման այս խնդրանքի սպառնալիքի տակ կհայտնվի այն ամենը, ինչին հասել են ուկրաինացիները, ինչին մենք օգնել ենք նրանց հասնել»,- ասել Է պետքարտուղարը։

«Առանց այդ դիմումի մենք մեր բոլոր հակառակորդներին հզոր սխալ ազդանշան կտանք, որ մենք լուրջ չենք տրամադրված ազատության, ժողովրդավարության պաշտպանության հարցում։ Եվ դա Վլադիմիր Պուտինի համար կլինի հաստատում, որ նա ինչ-որ կերպ կարող է ավելի երկար գոյատևել, քան Ուկրաինան, և ավելի երկար, քան մենք։ Դա չի լինի: Մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա»,– պնդել է Բլինքենը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print