Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10,25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 7,25 %:

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 30-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով` սահմանելով 8,75 %:

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10,25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 7,25 %:

Արդեն վեցերորդ անգամ է, որ Կենտրոնական բանկն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նվազման գործընթացը սկսվել է հունիսից, որի նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print