Հայաստանն այս ինդեքսում զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը՝ 47 միավորով։
Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի երկրների կոռուպցիայի մակարդակի ինդեքսը։ Այս վարկանիշը գնահատում է կոռուպցիայի մակարդակը պետական հատվածում՝ հիմնվելով փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքների վրա։
Մեր տարածաշրջանում, ըստ զեկույցի, ամենակոռումպացված երկիրն Ադրբեջանն է։ Ցուցակում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ադրբեջանը 23 միավորով 154 հորիզոնականում է 180 երկրների շարքում։
Նշենք, որ Հայաստանն այս ինդեքսում զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը՝ 47 միավորով, Վրաստանը 53 միավորով 49-րդն է, Իրանը 149-րդ տեղում է, Թուրքիան՝ 115, իսկ Ռուսաստանը՝ 141։