ՀՀ կառավարությունը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բռնի տեղահանված արցախցիների համար աջակցության ծրագրի շրջանակներում նրանց տրամադրեցին 100 հազար դրամ միանվագ եւ 40 000+10 000 դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մինչ այս փոխանցվել է 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ գումար։ Ցույց տանք՝ ինչպես։ ՀՀ կառավարությունը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բռնի տեղահանված արցախցիների համար աջակցության ծրագրի շրջանակներում նրանց տրամադրեցին 100 հազար դրամ միանվագ եւ 40 000+10 000 դրամ։ Ծրագրի իրականացման ընթացքում խնդիրներից խուսափել չստացվեց։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ընտանիքներ կան, որոնք չեն ստացել նշված հատկացումները դեռ հոկտեմբեր ամսից։ Հարց է առաջանում՝ արդյոք 11 մլրդ պարտք ունեցող պետությունը կկարողանա ինտենսիվորեն փոխհատուցել արցախցիներին այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը, 2024 թվականի բյուջեի համաձայն, կկազմի 340 մլրդ դրամ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում